National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.02.2020
Կարդիականացվեն պետական նյութական պահուստի ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը
1 / 8

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ին հրավիրած նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ  քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել «Նյութական պահուստի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթին:

Գործադիրը նպատակ ունի բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի խոսքով՝ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ձեւավորված ազատ տնտեսական  հարաբերությունների պայմաններում չի  ապահովվում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայումս դրա  ձեւավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջի միջոցների  հաշվին:  Պետական նյութական պահուստի ձեւավորման համար չի օգտագործվում  մասնագիտացված առեւտրային կազմակերպությունների պոտենցիալը, իսկ պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող եւ իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլ նաեւ իրավական դաշտի անկատարելիության պատճառով:

Օրենքի նախագծով  առաջարկվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաեւ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները:

Գործադիրը նաեւ առաջարկում է պատասխանատվություն սահմանել նյութական պահուստի օրենսդրության պահանջների խախտումների համար:  Այս նպատակով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում կատարել  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Տեխնիկական բնույթի փոփոխություններ կարվեն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում:

Օրենքների նախագծերի վերաբերյալ դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, նշելով՝, որ մի շարք հարցերի վերաբերյալ եղել են փակ քննարկումներ:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի եւ Արտյոմ Ծառուկյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը լրացումներ է նախատեսում  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Առաջարկվում է սահմանել, որ  դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները:

Հիմնական զեկուցող Արթուր Դալլաքյանի խոսքով՝  նախագծով փորձ է արվում լուծել անվտանգության խնդիր: Ըստ նրա՝ վարորդների մի մասը ձմռանը երթեւեկում է ամառային անվադողերով  ինչը վտանգավոր է եւ շատ դեպքերում հանգեցնում է անդառնալի կորուստների: Նախագծով սահմանվում է նաեւ վարչական պատասխանատվություն. սահմանված  ժամանակահատվածում  ամառային անվադողերով երթեւեկելու դեպքում նախատեսվում է տույժ՝ 20.000 ՀՀ դրամի չափով,  իսկ մոտակա լուսային լապտերները միացված չլինելու համար տույժը կկազմի 5.000 ՀՀ դրամ:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Այն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամակահատվածում կառավարության հետ համատեղ կլրամշակվի:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծին, որը վերաբերում է տրանսպորտային միջոցը միայն մեկ պետհամարանիշով վարելու դեպքում սահմանվող պատասխանատվությանը:

Օրենքների նախագծերն առաջարկվել է ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ ԱԺ հերթական նիստերի  օրակարգերի նախագծերում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am